Ֆարմանյանի ու Ալեն Սիմոնյանի բանավեճը. «Հայաստանում ինտերնետը չի փակվել ու չի փակվելու, եթե դու Հյուսիսային Կորեա չես». aravot.am
Advertisement 1000 x 90

Ֆարմանյանի ու Ալեն Սիմոնյանի բանավեճը. «Հայաստանում ինտերնետը չի փակվել ու չի փակվելու, եթե դու Հյուսիսային Կորեա չես». aravot.am

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալեն Սիմոնյանի, Սպարտակ Սեյրանյանի, Նաիրա Զոհրաբյանի համահեղինակությամբ ներկայացված «Վիճակախաղերի և շահումով խաղերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը:

Նմանատիպ մի նախագիծ էլ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, նա լ առաջարկում է ՀՀ-ում օրենքով արգելել տարատեսակ բուքմեյքերական գործունեությունները: Կառավարությունը նրա նախագծին տվել է բացասական եզրակացություն, իսկ Ալեն Սիմոնյանի նախագծին՝ դրական եզրակացություն: Նա ասաց, որ եթե իր նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն չստանա, ինքը կմիանա Ալեն Սիմոնյանի նախագծին: Բայց մինչ այդ նա հարցեր ուղղեց Ալեն Սիմոնյանին: Ըստ նրա, խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ տպավորություն ստեղծեն, թե խնդիրը լուծում են, բայց այդպես էլ չլուծեն, տպավորությունը կանցնի, խնդիրը կմնա ու կա տարբերակ իսկապես խնդրին լուծում տալու «Պարոն Սիմոնյան, դուք չունե՞ք մտավախություն, որ ձեր նախագծի օրենք դառնալու պարագայում ձեր ասած 62 հազար ՀՀ-ում խաղացողների թիվը ոչ թե կնվազի, այլ կմնա նույնը, ձեր ասած betting shop-երը բակերում չեն լինի, բայց դրանց օգտատերերը վաղը ինտերնետի միջոցով են խաղադրույքներ անելու»: Ըստ Ֆարմանյանի, քանի որ ինտերնետը չի արգելափակվում նախագծով, բակերում բեթթինգ շոփերը հանելով՝ այլ նպատակ են հետապնդում:

Ֆարմանյանն ասաց, որ ինքը խոսել է այդ ոլորտում գործունեություն իրականացնող 5 ընկերությունների հետ ու մտահոգություն կա, որ իրականում մոնոպոլ դիրք կստանան այդ ընկերություններից 1-2-ը մյուսները կզրկվեն լիցենզիայից, էլ իմաստ չեն ունենա այդ գործունեությամբ զբաղվելու. «Իրականում կհանգեցնի 1 կամ 1,5 ընկերությունների մոնոպոլիայի, որովհետև մյուս 3-ը գործունեություն ծավալում են միայն betting shop-երի միջոցով, մյուսները՝ ինտերնետով»:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր