Երևանում փնտրում են միկրոավտոբուսում գողություն կատարած անձին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանում փնտրում են միկրոավտոբուսում գողություն կատարած անձին

2018թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող միկրոավտոբուսներից մեկի մեջ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առերևույթ գաղտնի հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ և այլ իրեր: Այնուհետ, ըստ հաղորդման, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Բագրատունյանց փողոցում տեղադրված բանկոմատներից մեկից իր բանկային քարտից կատարել է 15 հազար դրամի կանխիկացում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի մասի 1-ին հատկանիշներով:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին: