Արաբկիր վարչական շրջանում հերթական ավտոմեքենայի առևանգումն է եղել. այս անգամ տուժածը «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ի 44-ամյա տնօրենն է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արաբկիր վարչական շրջանում հերթական ավտոմեքենայի առևանգումն է եղել. այս անգամ տուժածը «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ի 44-ամյա տնօրենն է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 10-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ավտոմեքենայի առևանգման փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 11-ին, Արաբկիրի ոստիկանություն է դիմել Արաբկիր 19-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Բազիկյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ից մինչև նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից փախցրել են կայանված վիճակում գտնվող Tօyօta Camry մակնիշի 705 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչև այս պահը Արաբկիրի ոստիկանները չեն հայտնաբերել ավտոմեքենան, իսկ այն պատկանում է «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ին, իսկ Ա. Բազիկյանն էլ նշված ՓԲԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com