
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը թագավորական ընտանիքի ամենահայտնի բնապահպանն է, որը ներգրավված է բազմաթիվ բնապահպանական նախաձեռնություններում:
Ինչպես նշում է Tatler-ը, բրիտանական գահի 70-ամյա ժառանգը շրջակա միջավայրին նվազագույն վնաս պատճառելու համար նախընտրում է իր մեքենան լիցքավորել ոչ թե սովորական, այլ սպիտակ գինու հիմքով ստեղծված էկո վառելիքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազնը պնդել էր, որ ծննդյան 21-ամյակի կապակցությամբ թագուհուց՝ Էլիզաբեթ 2-րդից ստացած Aston Martin մեքենան պետք է գործի էկո վառելիքով: Սկզբում ավտոբրենդի ներկայացուցիչներն ասել են, որ դա կվնասի շարժիչը, սակայն ավելի ուշ համոզվել են, որ Չարլզի նախընտրած տարբերակն իրոք աշխատում է: