
Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:3 հաշվով պարտվեց «Բետիսին»:
Սկսած մրցաշրանի մեկնարկից` կատալոնացիները 12 խաղում 18 գոլ են բաց թողել: Սա ակումբի վատագույն ցուցանիշն է, սկսած 1974/1975 մրցաշրջանից, երբ թիմը կրկին 12 խաղում 18 գոլ էր ընդունել սեփական դարպասը:
Ներկա պահին Վալվերդեի թիմը 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: