Ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով՝ մերը չէ. Շարմազանով. aysor.am
Advertisement 1000 x 90

Ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով՝ մերը չէ. Շարմազանով. aysor.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեմ է ընտրությունները բոյկոտելու մոտեցումներին։

«Այսօր Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք, բայց մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր հայրենիքը ծառացած է բազմաթիվ արտաքին և անվտանգային մարտահրավերների առջև։ Գիտակցելով այդ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել։ Դա ազնիվ չի լինի։ Մենք չեն կարող կրավորական կեցվածք ընդունել ու ասել. դե ինչ ուզում ա թող լինի, թող Փաշինյանը գնա տապալվի: Դա ոչ պետական մոտեցում է», – ասաց նա։

Է.Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն շատ լավ գիտակցում է այդ մարտահրավերները և դրա համար գնում  է ընտրության, որպեսզի հետ պահի հայրենիքը ճակատագրական սխալներից։

«Ձեռքեր լվանալ, մարտահրավերներից փախնել և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով՝ դա մերը չէ», – ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչու Սերժ Սարգայանը չի մասնակցում ընտրություններին՝ հաշվի առնելով, որ նախկինում իր թիմը հայտարարում էր, որ նա անփոխարինելի է, Շարմազանովն ասաց, որ կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ն իշխանությունը վերանվաճելու համար չի գնում, այլ գնում է ընդդիմադիր բևեռ ձևավորելու, որովհետև բոլորին էլ պարզ է, թե որ ուժն է հաղթելու։

aysor.am



Նման նյութեր