Ֆրենք Սինատրայի ավելի քան 200 իր աճուրդով կվաճառվի Նյու Յորքում
Advertisement 1000 x 90

Ֆրենք Սինատրայի ավելի քան 200 իր աճուրդով կվաճառվի Նյու Յորքում

Հռչակավոր ամերիկացի երգիչ Ֆրենք Սինատրային (1915-1998 թթ.) եւ նրա կնոջը՝ Բարբարային (1927-2017 թթ.), պատկանող 200-ից ավելի անձնական իրեր դեկտեմբեր ամսին վաճառքի կհանվեն Նյու Յորքի աճուրդում: Այդ մասին հայտնել Է Sotheby՚s աճուրդների տունը:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ կվաճառվեն Սինատրայի եւ նրա չորրորդ կնոջ, որի հետ նա ապրել Է 22 տարի, հավաքածուից ամենաուշագրավ իրերը: Մասնավորապես, աճուրդի կդրվեն տասնյակ անձնական նամակներ, աքսեսուարներ ու նկարներ, որոնք պատկանել են զույգին:

Առավել աչքի ընկնող լոտերի թվում Է 20-կարատանոց ադամանդե մատանին, որը Սինատրան Բարբարային՝ հայտնի մոդելին ու պարուհուն, նվիրել Է 1976 թվականին իրենց նշանադրության օրը: Միջոցների մի մասը, որոնք կստացվեն աճուրդում, կօգտագործվի բարեգործականնպատակով՝ Ռանչո-Միրաժում (Կալիֆոռնիայի նահանգ) գործող մանկական բուժական-առողջարարական կենտրոնի կարիքների համար, որը հիմնել Է Բարբարա Սինատրան:

Աճուրդներն, ինչպես սպասվում Է, կտեւեն մի քանի օր: Ֆրենք Սինատրան 20-րդ դարի ամենաանվանի երգիչներից մեկն Է, որը հայտնի Է կատարման իր առանձնահատուկ ոճով: Նա ծնվել Է 1915 թվականին Հոբոքենում (Նյու Ջերսիի նահանգ): Երգիչը Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր Է դարձել 11 անգամ: Նա նաեւ դերասան Էր, կինոռեժիսոր, արժանացել Է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: