Արքայազն Հարին, Սասեքսի դուքսը բրիտանացիների (77 տոկոս) կողմից Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առավել մեծ ժողովրդավականություն վայելող ներկայացուցիչն Է ճանաչվել հարցման արդյունքում, որն անցկացրել Է YouGov սոցիոլոգիական ընկերությունը: 34-ամյա արքայազնին, նոյեմբերի 13-ին հրապարակված տվյալների համաձայն, հաջողվել Է գերազանցել Միացյալ Թագավորության 92-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն (74 տոկոս) եւ իր երբորը՝ արքայազն Ուիլյամին, Քեմբրիջի դուքսին (73 տոկոս):
Հարիին այս մրցակցության մեջ պաշտպանել Է կանանց 86 տոկոսը եւ տղամարդկանց 69 տոկոսը: Այդուամենայնիվ, միապետը մնում Է Բուքինգհեմյան պալատի առավել մեծ ժողովրդավականություն վայելող ներկայացուցիչը Միացյալ Թագավորության տղամարդկանց շրջանում (71 տոկոս):
Ե՛վ Սասեքսի դուքսը, եւ Քեմբրիջի դուքսը հարցման տվյալներով զգալիորեն առաջ են անցել հորից՝ բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզից (48 տոկոս, 7-րդ տեղ), որը նոյեմբերի 14-ին նշում Է 70-ամյակը: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 20 տոկոսը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք Է հայտնել: Պարզվել Է, որ Էլ ավելի պակաս ժողովրդականություն Է վայելում Չառլզի կինը՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլան (29 տոկոս, 10-րդ տեղ):
Հարցվածների 36 տոկոսը բացասաբար Է արտահայտվել նրա նկատմամբ, նկատում Է The Daily Telegraph թերթը: Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը, ժողովրդականությաամբ միապետի տան երկրորդ ներկայացուցչուհին Է դարձել (64 տոկոս) Եղիսաբեթ Երկրորդից հետո, իսկ թագավորական արքունիքի առավել մեծ ժողովրդավակություն վայելող ներկայացուցիչների շարք բառացիորեն ներխուժած Սասեքսի դքսուհին՝ արքայազն Հարիի կինը, այս վարկանիշում զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը (55 տոկոս):
Ամերիկացի նախկին դերասանուհին եւ մոդելը հարցման արդյունքներով միայն 1 տոկոս Է զիջել թագուհու 97-ամյա ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, Էդինբուրգի դուքսին: Վարկանիշի ութերորդ հորիզոնականն զբաղեցրել Է Եղիսաբեթ Երկրորդի դուստրը՝ արքայադուստր Աննան (47 տոկոս): Հետազոտությանը, որն անցկացվել Է մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, մասնակցել են Բրիտանական կղզիների 3,6 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: