Գայանե Ղազարյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է իր հիշողություններով.
«Վանոն քաղաքապետ էր։
Ու որոշել էր Կարապի լճում մարդկանց մի մե՜ծ տորթ հյուրասիրել։
Դե ես ու Վազգենն էլ, պուճուր երեխեք, լսել էինք մե՜ծ տորթի մասին, ու մամայիս բոլոր հակափաստարկները մի կոշիկի մեջ խցկելով՝ պնդել, որ էդ տորթը պիտի տեսնենք։
Խեղճ մամա։ Առել Աշտարակից հասցրել էր Կարապի լիճ, թե երեխեքը պիտի տորթ ուտեն։
Երեխեքն էլ ոչ տնական տորթերից զզվող՝ խելքներին փչել էին, թե մեծը լավը պիտի լինի։ Համ էլ արդեն անկախ պետություն ենք, ու հայ հրուշակագործները մի գիշերում պիտի մոռացած լինեն ցեխ թխելու ու արանքը կոշիկի «մազь» քսելու սովետական խոհարարական բարձր արվեստը ու մի կարգին բան թխեն։
Իսկ լճի մոտ էնքան մարդ կար, ինչքան ցույցերին։ Ու մամային ոչ մի կերպ չէր հաջողվում շարքերը ճեղքել։ Իսկ երկու կողից կախված՝ նվվում էին երկու ապուշ երեխա՝ ես ու ախպերս։))
Իսկ մամաս, մոլի մաքրասեր, դեմքը ծռմռած՝ տիտանական ջանքերով փորձում էր հաղթահարել տորթի հսկայական կտորներ թռցնելու ու կրեմն իրար մազերի մեջ թաթախելով, իրար վերարկուներին քսելով փախցնելու տեսարանից զզվանքը։ Ու գրեթե լացում իրա վերարկուի ապագա բախտը։
Ու էդ բախտորոշ պահին մամային ա դեմ-դիմաց բախվում պիժոն ժպիտով ու բոյով մի անձնավորություն, թե բա՝ բարև Գրիզելդա, ո՞նց ես։ – Երեխեքը տորթ են ուզում, բայց մեռնեմ չեմ մոտենա։ – Գրիզելդա ջան, բա ես երեխեքիդ տորթ չբերե՞մ, դու սպասի, ես հեսա գալիս եմ։ Ասում ա իրանից գոհ քեռին ու կորում ամբոխում։
Մնում ենք սպասող։
Սպասում ենք։
Սպասում։
Սպասում։
Քեռին չի վերադառնում։
Ու մինչև էսօր սպասում եմ տորթիս… որ Վանոն պիտի բերի։)
Շնորհավոր, իմ սրտի գրող։ Վերջը, տորթս ու՞ր մնաց։)»: