Արմեն Մինասյանի գրառումը.
Ասք ոճաբանի մասին։
«Ուրեմն 1920-21 թվերն ա։ Խորհրդային Ռուսաստանը Լենին պապու ուղին խորը որդեգրելու փուլում ա։ Դե՝ էն, որ ամեն կուխարկա կարող ա երկիր ղեկավարի։ Վերջը պապիենք դեսպան են նշանակում ոմն ապագա կոլտնտեսուհու։ Կարծեմ՝ Ռումինիայում։ Կուխարկան խալաթը հագնում ա, գնում ա, տեղավորվում ա դեսպանատանը, սկսում հերթական հեղափոխության արդյունքներն աշխարհին ցույց տալու, փորձը տարածելու պատրաստությունները։
Օրերից մի օր գրում է Կրեմլ, թե բա էս կապիտալիստներն ինչ-որ պրիյոմ են անում, ես էլ պիտի գնամ, կլինի մի հատ շորի փող ուղարկեք։ Կրեմլից բացատրում են, որ տիկինը բանվորա-գյուղացիական հեղափոխությունն է ներկայացնում, ուստի ճիշտը խալաթով գնալն է, համ էլ փող կտնտեսվի։
Կինը շատ է նեղվում էս պատասխանից, որովհետև արդեն ըմբռնել էր Պրեոբրաժենսկուն։ Վերջը սաղ գիշեր նստում, ու իր համար շոր ա կարում։ Որովհետև հասկանում ա, հեղափոխությունը՝ հեղափոխություն, տեղականը՝ տեղական, գեղականը՝ գեղական, բայց կինը պիտի կանացի լինի»։