«Երկարաժամկետ հեռանկարների առումով արցախյան հարցը հայանպաստ լուծում չունի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Երկարաժամկետ հեռանկարների առումով արցախյան հարցը հայանպաստ լուծում չունի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.

«Կրկին ղարաբաղյան հարցի մասին։

Մի կարևոր իրողություն կա, որը պետք է բոլորս լավ հասկանանք։

Երկարաժամկետ հեռանկարների առումով արցախյան հարցը հայանպաստ լուծում չունի։

Պարզապես չունի։ Արցախյան խնդրի դեպքում դրա հայանպաստը հենց չլուծված մնալն է։ Ո՛չ լիարժեք հաղթանակի, ոչ էլ առավել ևս պարտության գնով ձեռք բերված խաղաղությունը չի կարող մեզ օգտակար լինել։ Հասկանու՞մ եք՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու ռեսուրս մենք չունենք։ Մեզ պետք է այդ սահմանը։ Ու պետք է, որ ինքը փշալարերով ու ականապատված լինի՝ դիպուկահարների աչալուրջ հսկողության ներքո։ Հակառակ դեպքում՝ մենք կպարտվենք։ Միանշանակ կպարտվենք։ Առնվազն ժողովրդագրական էքսպանսիային չենք դիմանա։ Ինչպես չէինք դիմանում մինչ արցախյան ազատամարտը»։



Նման նյութեր