Վասակ Դարբինյանի հրապարակումը.
«Հրանտ Մաթևոսյանից դիպուկ հնարավոր չէ ասել. «Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ: Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»:
2000 թվականից Վանոն Հայաստանում չէ մի ամբողջ սերնդի կյանք թունավորած մեծագույն տխմարի ջանքով և սրա ուղեկից վերջին տխմարների՝ Վանոյի հակառակորդների կամ համախոհ ձևացողների լուռ հավանությամբ:
Հայաստանում այս գարնանը տեղի ունեցած թավշե հեղափոխությունը պիտի որ սրբագրեր նրա հանդեպ իշխանության վերաբերմունքը, բայց նոր իշխանությունը կարծես դեռ չի գիտակցում իր իշխանություն լինելը, չի ընկալում դիրքորոշում ունենալու և այն արտահայտելու իր առաջնահերթությունը:
Վանոյի վերադարձը, այո, օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին: Բայց անմտություն են նրան «վերադարձնելու», «Հայաստան բերելու» մասին բոլոր խոսակցությունները: Որևէ մեկի կամքով չէ, որ Վանոն պիտի վերադառնա կամ ոչ: Հայաստան վերադառնալը բացառապես պիտի լինի իր որոշելիքը: Առավելագույնն այս ուղերձն է ակնկալվում նոր իշխանությունից»: