Վարդան Ոսկանյան. «Ջամշլու գյուղում առկա թակարդ-արագաչափի մասին»
Advertisement 1000 x 90

Վարդան Ոսկանյան. «Ջամշլու գյուղում առկա թակարդ-արագաչափի մասին»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս տարի առաջին ու առայժմ միակ տուգանքս ա էկել՝ 10 հազար դրամ արագաչափի խախտում։

Հիմա ներքին ձայնիս շոֆերն ասում ա՝ «արա՛, ախպե՜՜՜՜րս, մի՛ մուծի, թող մի էրկու միլիոն դառնա, մի օր բալքյամ կջրեն, կէթա», նույն ներքին ձայնիս պարկեշտ քաղաքացին էլ էն մյուս յանից ա բրթում, թե բա՝ «հարեգելի՛ս, վեր կացե՛ք և ի լուր համայն աշխարհի բարձրաձայնե՛ք Ապարանի տարածաշրջանի Ջամշլու գյուղում առկա թակարդ-արագաչափի մասին», ու լրիվ թարսի պես էդ ներքին ձայնիս մեջ չկա մեկը, որ ասի՝ «դե, խախտել ես, տա՛ր, մուծի՛, էլ ի՞նչ ես ձևեր թափում» :)»:

#ազգային_հիվանդություն



Նման նյութեր