Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. աղջիկը ուսուցիչներից և աշակերտներից վրդովված՝ փորձում էր ինքնասպան լինել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. աղջիկը ուսուցիչներից և աշակերտներից վրդովված՝ փորձում էր ինքնասպան լինել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչներ Սուրեն Վարդանյանն ու Վահե Աբգարյանը ծառայության ժամանակ շրջագայություն են կատարել Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Իսրայելյան փողոցները կապող կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քազաքացիներ և հայտնել, որ մի հոգի անցել է կամրջի մետաղապատնեշի վրա, դեպի Որոտան գետն ու հավաքվածներին հայտարարում է, որ չմոտենան իրեն, քանի որ ցանկանում է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ հետաքննիչները, ճիշտ կողմնորոշվելով, օպերատիվորեն մոտենում են քաղաքացիների մատնանշված վայր և տևական ժամանակ բանակցություններ են վարում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Ա. Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողանում են երեխային համոզել, որպեսզի չդիմի այդ քայլին, որից հետո ոստիկանները երեխային անվտանգ դուրս են բերում կամրջի վտանգավոր եզրագծից և տեղափոխում Ոստիկանության Սիսիանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկա կողմից ինքնասպանություն գործելու նպատակը եղել է այն, որ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին նա ցանկացել է ապացուցել իր՝ կեղծ լուրեր տարածելու բնավորություն չունենալու հատկությունը։ Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com