ԱԺ-ում քննարկման ներկայացվեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախագիծը, ժողովրդական խոսքով ասած, վերաբերում է «տոտոներին և վիվառոներին», օրենսդարական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: «Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործուենության օրենքով արգելմանը ՀՀ-ում, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործուենության արգելմանը»,-ասաց նա:
Որպես կարճ հիմնավորում, պատգամավորը նշեց, որ տարատեսակ բուքմեյքերները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են և դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել: «Կա համահայաստանյան համաձայնություն, 99,9 տոկոսն այդ հարցում ունի համաձայնություն: Սա վիճարկելի չի, իսկ ովքեր վիճարկում են, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կողմից այս հարցը դարձնել քննարկման առարկա»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am