
aravot.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն Սյունիքի մարզում ռեյտինգայինով առաջադրվող Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների խնդիր ուներ։ Մասնավորապես չէին կարողանում գտնել կին թեկնածու։ Ծնունդով սիսիանցի Հերմինե Նաղդալյանը հրաժարվել է առաջադրվել Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։
Ծնունդով սիսիանցի Հերմինե Նաղդալյանը հրաժարվել է առաջադրվել Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։ Երկար քննարկումներից հետո՝ ընտրությունը կանգ է առել ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի թեկնածության վրա։ Այս տեղեկությունը փորձում էինք ճշտել Շուշան Պետրոսյանից, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Ամբողջությամբ՝ aravot.am