Արշալույս Զուրաբյանի գրառումը.
«Որ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվում է ռեյտինգային թեկնածու եւ այդ մասին գրառում անում՝ նորմալ է, բայց որ հարյուրավոր իրենց հեղափոխական համարող օգտատերեր «լայքում» ու «սրտիկում» են մարդու գրառումը՝ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Հավանեք ու ընտրեք ձե՛ր ՀՀԿ-ին, ձե՛ր տեսակին, ձե՛ր մասնիկին, ձե՛ր հոգեզավակին։ «Արիւն ձեր ի գլուխ ձեր»»։