Facebook-ի գիտնականները՝ Facebook-ի մասին
Advertisement 1000 x 90

Facebook-ի գիտնականները՝ Facebook-ի մասին

Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանը հետազոտողները հայտնաբերել են, որ սոցցանցերում ընկերների թվի մեծացումը, ընկերների հետ մշտական շփումը փոխկապակցված է կյանքի տևողության հետ: Որքան մարդը ակտիվ է, այնքան նվազեցնում է մահվան վտանգը: Արդյունքները ներկայացվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Հետազոտությունները, որքան տարօրինակ է, սկսվել են 1970-ականներից:

Facebook սոցիալական ցանցը հետազոտությունների մեջ է ներառվել 6 ամիս առաջ: Պարզվել է, որ ժամանակակից սոցցանցը օգտագործողների մոտ մահվան վտանգը 12 տոկոսով պակաս է: Առավել հաջողակ են նրանք, ովքեր կիսվում են իրենց զգացմունքերով, լուսանկարներով: Ակտիվ օգտատերերը ենթագիտակցական հարթությունում իրենց ավելի պաշտպանված են զգում: Ունայնությունը բարձրացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը, – հաղորդում է CBC-ն:

nplus1.ru