«ՀԱՊԿ-ում հնարավոր է խաղն ավարտել Բելառուսի պարտությամբ, այն բերելով պատային վիճակի»
Advertisement 1000 x 90

«ՀԱՊԿ-ում հնարավոր է խաղն ավարտել Բելառուսի պարտությամբ, այն բերելով պատային վիճակի»

«ՀԱՊԿ-ում հնարավոր է խաղն ավարտել Բելառուսի պարտությամբ, այն բերելով պատային վիճակի։ Կամ բոլորը համաձայնում են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշնակվի Հայաստանի ներկայացուցիչը կամ Հայաստանը, առանց որևէ բարոյական ու կանոնադրական կաշկանդումների, վետո է դնում Բելառուսի թեկնածուի գլխավոր քարտուղար դառնալու վրա։ Այդպիսով, իբրև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար շարունակում է Ռուսաստանի ներկայացուցիչը։

Իր վետոյից հետո Հայաստանը հայտարարում է, որ Բելառուսի ներկայացուցիչը կարող է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակվել միայն այն բանից հետո, երբ որևէ պահից սկսած Հայաստանին կընձեռնվի հնարավորություն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել իր ներկայացուցչին, մնացած մեկ տարի երկու ամիսը այդ դիրքում պաշտոնավարելու համար։ Ասենք, եթե դա տեղի ունենա 2019-ի հունիսին, ապա Բելառուսը պիտի սպասի ևս մեկ տարի երկու ամիս, եթե ավելի ուշ, ուրեմն` ավելի երկար։ Հայաստանը որևէ կաշկանդում չպետք է ունենա ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անթաքույց դաշնակից Բելառուսի հարցում (Պոլոնեզ հրթիռային համակարգեր, Լապշին և այլն)։

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը թեպետ առերես կարող է Հայաստանի դիրքորոշման հետ չհամաձայնել, սակայն ըստ էության ամենևին էլ դեմ չի լինի այդ իրավիճակին, որովհետև.

ա. ՀԱՊԿ-ում, անկախ այդ կառույցի էֆեկտիվության և ազդեցության չափից, գլխավոր քարտուղարի ֆունկցիան պատային հանգամանքների բերումով անժամկետ տրվում է Ռուսաստանի ներկայացուցչին, որը կարող է իր ներկայացուցչին նաև փոխել այդ պաշտոնում,

բ. Լուկաշենկոն, որը մշտապես պարազիտացել է Ռուսաստանի հաշվին ու ձգտում է իրավիճակը շարունակական դարձնել, ի դեմս Փաշինյանի, ստանում է պրոբլեմ, որն անհաղթահարելի է, և այնպես չէ, որ այդ իրավիճակն այնքան էլ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների սրտավ չէ։

Որպես ամփոփում. առկա է Լուկաշենկոյին ադեկվատ պահվածքի բերելու մի մեխանիզմ, որը կա, բայց հրապարակելու դեպքում կդառնա անարդյունավետ։

Հետևաբար, վերջակետն այստեղ…»,- ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan School of Political Studies of the Council of Europe (YSPS) հիմնադիր-տնօրեն Արմեն Զաքարյանը:



Նման նյութեր