Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 106 նոր շարժական կոճակավոր հեռախոսը: Համապատասխան տեսագրությունը նոյեմբերի 14-ին հայտնվել է արտադրության գծով տնօրեն Յուհո Սարվիկասի Twitter-ում:
«Գեղեցիկ, հուսալի և շատ մատչելի Nokia 106-ը կապ է ապահովում բոլորի համար: Անընդհատ խոսակցության հնարավորություն 24 ժամ, ինչպես նաև մի ամբողջ ամիս սպասման ռեժիմով»,- գրել է Սարվիկասը:
Արտադրողի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ նոր մոդելն ապահովում է երկու սիմ-քարտի աշխատանք, ունի 1,8-դյույմանոց դիսփլեյ և 4 Մբայթ ծավալի հիշողություն: Հեռախոսը թույլ է տալիս պահպանել մինչև 2000 կոնտակտ և 500 տեքստային հաղորդագրություն: