Սեդրակ Մկրտչյանի հրապարակումը.
«Ֆեյսբուքը reality show-ա՝ որտեղ անընդհատ տեղ են գտնում իրական իրադարձությունների արտացոլանքները։ Ֆեյսբուքում մարդու մոտ պատրանքա ստեղծվում, թե ինքը էտ իրադարձությունների մասնակիցա։ Քաղաքական գործիչը արեց մի բան, օգտատերը գրեց դրա մասին, արձագանքեց, քննադատեց կամ գովաց, ու փաստացի դարձավ մասնակից մի բանի, որին ինքը հասանելիություն չուներ։
– Տեսա՞ր ինչ եղավ…
– Հա բա, ես տենց էլ գրեցի, որ սենց-նենց։ Հերիք չի գրեցի, այլ մտա հենց դրանց էջերը,
Էտ իմիտիացիան մարդուն, ով ընկնումա ֆեյսբուքից կախվածության մեջ, օդի պես անհրաժեշտա, պետքա մարդը զգա, որ իրանից ինչ-որ բան կախվածա, իր կարծիքը կարևորա, որ էն վերևները պետքա դա հասկանան, նրանք ովքեր իր հետ համաձայն չեն, գիտակցեն իր ճշմարտացիությունը։
Իսկ, իրականությունը նրանումա, որ ոչինչ չի փոխվում էտ առօրեական փուչիկներից, որ առաջանում են, բոլորը դրա մասին խոսում են, հետո անձայն պայթում են, տասնյակ հազարավոր գրառումներից ոչինչ չի փոխվում, մարդիկ գլոբալ առումով չեն ազդում ռեալ-պոլիտիկի վրա, ու այս ամենը ուղղակի ժամանակի կարուստ է։ Ամեն մարդ պետքա աշխատի իր օղակում ու լինի արդյունավետ, ու ավելի շատ կազդի երկրի ապագայի վրա, քան մեկնաբանություններ կամ գրառումներ թողնելը։
Դուրս եկեք ֆեյսբուքից ու գնացեք գործ արեք, ժողովուրդ:
11 տարի առաջ այս օր ես գրանցվեցի ֆեյսբուքում ի դեպ…»: