Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում
Advertisement 1000 x 90

Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում:

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝  100 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: