Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:
Լոնդոնում այս օրերին ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: