Պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանը` Մենչը, տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է։ Նրա հետ ԱՄՆ են մեկնել նաև կինը՝ Քրիստինան և 3 երեխաները՝ Էլինան, Մարիան և Աշոտը։ Երեխաներն այնտեղ դպրոց են հաճախում, կինն էլ բիզնես է սկսել։ Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ Մենչը մշատական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ։
Tert.am Life-ն այս մասին զրուցել է դերասանի հետ և ստացել հանրությանը հուզող հարցերի պատասխանները։
«ԱՄՆ-ում եմ 2 ամսից մի քիչ ավելի։ Եկել եմ գործուղման։ Քանի որ մի փոքր երկար պետք է մնայի այստեղ, առաջարկ ստացա նկարահանել «Մենչ Challenge» հաղորդումը, որի աշխատանքներով էլ զբաղված էի այս ընթացքում»,- ասաց նա և հավելեց, որ ընտանիքն իր հետ է, քանի որ այս անգամ գործուղումը երկար էր տևելու։
«Երեխաներս այստեղ են դպրոց հաճախում։ Բնականաբար, դասերը բաց թողնել չէին կարող։ Սա նաև լավ առիթ է նրանց համար խորացնելու անգլերենի իմացությունը։ Ուզում եմ մի ամբողջ տարի երեխաները հաճախեն այստեղի դպրոց։ Ոչինչ կիսատ չմնա»,- ասաց նա։
Մենչի խոսքով` ընտանիքի վերադարձը Հայաստան նախատեսվում է մայիսին։ Ինքը Երևան կվերադառնա ձմռանը։
«Այստեղ կմնամ մինչև փետրվարի վերջ, որից հետո կվերադառնամ Հայաստան` մասնակցելու «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի նկարահանման և կազմակերպչական աշխատանքներին»,- ասաց նա ու հավելեց, որ փետրվարին «Ֆուլ հաուսի» ամբողջ անձնակազմն է լինելու ԱՄՆ-ում, քանի որ ամերիկյան համերգներն այդ փուլում կմեկնարկեն։
Ամբողջությամբ՝ life.tert.am