Ողբերգական ավտովթար Երևանում. 56-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Երևանում. 56-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. shamshyan.com

Նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ խոտածածկ գազոնի վրա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-դ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Հրայր Դավթյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com