Սյունե Սևադայի հրապարակումը Ֆեյսբուքում. «Ձեր ասած «հայկական ամուր ընտանիքը» քանդում են ոչ թե Սորոսի ջհուդամասոնները, այլ լռությունը, հասարակ, ամենապարզ լռությունը։ Որով հասարակությունը բամփում է բռնության ենթարկված մարդկանց գլխին։ Որովհետև բաժանված լինելը ամոթ է, դրա համար պիտի կողակից տավարիդ հետ մինչև մեռնելդ գոյատևես, հարսանիք-կնունքներին սիրուն հագնվեք, գնաք, երջանիկ զույգ խաղաք, գա տուն, քեզ պրոֆիլկատիկ զխկի՝ դաստիարակչական մոտիվներով։
Էդ ընտանիքներում ընդունված է երջանիկ խաղալը, բայց ոչ՝ լինելը, որովհետև կանայք չգիտեն՝ ում դիմեն, ոնց փոխեն կյանքի ընթացքը՝ երբեմն բավարար կրթություն ու ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով, երբեմն՝ վախից, որովհետև հասարակությունը չի պաշտպանելու, անգամ հարազատները չեն պաշտպանելու, իսկ հաշվեհարդարներ հաճախ են լինում։
Բռնության ենթարկվածների գլխին ամութ-աբուռ-ավանդական ընտանիքով եք բամփում, մեր գլխին էլ ջհուդամասոն լինելով եք բամփում, դրսից փողեր լափելով, եթե որևէ բռնության դեպքի մասին գրում ենք, որովհետև կարևոր ենք համարում դրա բարձրաձայնումը, թուր-թվանքով բարձրանում եք մեջքներիս՝ հայ տղամարդիկ էդպիսին չեք, մի ընդհանրացրեք, դա կապ չունի հայ ընտանիքի հետ։ Ու ոչինչ, որ մեզնից և ոչ մեկը բացարձակ չէր ընդհանրացնում, որ մենք բոլորս ասում ենք՝ խնդիր կա, և այն շատ ավելի տարածված է, քան որոշներին կթվա, բայց չենք ասում՝ բոլորն են էդպիսին, չենք ասում՝ ամեն տուն կռվի մեջ է։ Բայց քանի դեռ դուք անգամ խնդրի մասին բարձրաձայնողներին եք փորձում լռեցնել, որձ տավարները շարունակելու են դաստիարակել իրենց կանանց՝ աթոռը մեջքին ջարդելով, ուզածը հագնելու համար ապտակելով, ստորակետի փոխարեն հայհոյելով, տան եղածը վրան շպրտելով և այլն։
Մարդը չպիտի երջանիկ թվա, մարդը պիտի լինի՛ երջանիկ։ Ու մեր հասարակությունը մի օր քննադատողի ու դատավորի գահից պիտի իջնի, ու օգնի սխալ ընտրություն արած, սխալված, ծանր կյանքի փուլ մտած մարդուն օգնել, սովորեցնել, որ միշտ կա երկրորդ ճանապարհ, կրթել ու սովորեցնել, հոգեբանություն փոխել։ Որ ոչ թե ջայլամի հոգեբանությամբ ասի՝ նման բան չկա, այլ ասի՝ կա, տարածված է, ու ինչ լավ է, որ սրան հակառակ ընտիր տղամարդիկ ու իսկապես երջանիկ ընտանիքներ կան, պետք է նրանցից սովորել ու օրինակ վերցնել։
Միայն էսպես է հնարավոր իսկապես առողջ ու երջանիկ ամուր ընտանիք ունենալ։ Որտեղ խնդիրները քննարկում են, ամուսինները ազատ են զրուցել իրար հետ բացարձակ ամեն ինչի մասին, որտեղ սիրում են իրար։ Եվ դա դժվար չի իրականում։ Բայց դժվարանում է, քանի դեռ մարդկանց ստիպում են լռել, որ հանկարծ ընտանիքը չքանդվի՝ ամոթ է, իսկ բռնության օրինակների վրա հոխորտացող ու դրանք կեղծ համարող մարդիկ էլ ավելի են ստիպում փակվել ու ոչ մեկի հետ չխոսել խնդրի մասին։ Քանի դեռ մենք հոինած տեղերից փող ենք ստանում, որովհետև թքած չունենք հանրության վրա, ու դրա համար մեզ անվերջ մեղադրելու են ուրիշի ընտանիքին խառնվելու մեջ, և անգամ եթե էնտեղ կնոջը ծեծում են ուշաթափության աստիճանի՝ պիտի ընտանիքի մեջ մնա․ դե կյանք է, բոլոր զույգերի մեջ էլ կռիվ լինում է։
Սենց չեղավ, ժողովուրդ։ Ու սենց չի լինելու։ Սենց չպիտի լինի։ Ուզում եք ջայլամի հոգեբանությամբ ապրել՝ ապրեք։ Թե հավես է մեզ ջհուդամասոն համարելը՝ խնդրեմ, ասեք, որ ընտանիք ենք քանդում, որովհետև հա, անկեղծորեն չենք ուզում կանայք մնան հարակից տավարի հետ։ Թե մտածում եք, թե բոլոր դեպքերը հորինված են՝ մտածեք։ Բայց դրանից իրականությունը չի փոխվելու։
Իսկ իրականությունը մեկն է․ շատ ընտանիքներում, որոնք արտաքնապես երջանիկ ու իդեալական են, կա բռնություն, հիմնականում՝ կնոջ նկատմամբ։ Եվ մեզնից բարձր «սուտ է» գոռալը ոչինչ չի փոխի»։