Լրագրող Ալինա Օրդյանի գրառումը.
«Իմ շատ Սիրելի տավուշեցիներ,
#ՄԵՆՔ դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու իմ հարազատ Տավուշում (թիվ 13 ընտրատարածք):
Առաջադրվել եմ իմ երկիրը, իմ Տավուշը ավելի զարգացած ու ծաղկուն տեսնելու մեծ ցանկությունից դրդված, քանի որ իմ ամբողջ ներուժն ու երկարամյա լրագրողական փորձս ներդնելու եմ այդ նվիրական գործին՝ այս անգամ արդեն խորհրդարանական գործունեությամբ: Եվ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ստանամ Ձեր աջակցությունը առաջիկա արթահերթ խորհրդարանական ընտրութուններում:
Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուրիդ տված քվեն մեծ պատասխանատվություն է լինելու ինձ համար՝ երկրիս ու սահմանի բերանին թշնամուն դեմ-հանդիման հպարտ կանգնած Տավուշեցուն աջակից լինելու հարցում: Իսկ աջակից լինել, նշանակում է դրական փոփոխությունները հասցնել նաև ամենահեռավոր գյուղեր:
Եվ Մենք միասին դա կարող ենք անել, քանի որ Մենք ուժեղ ենք միասին»: