Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Քանի քարոզչությունը պաշտոնապես չի սկսվել, քաղաքական դիրքավորման մի խորհուրդ մասնակցող ուժերին, եթե կուզեն:
Մի ասեք՝ գալիս ենք իշխանությանը հակակշռելու կամ ընդդիմություն աշխատելու: Դա նոնսենս է: Այդ դեպքում ծիծաղելի կլինի, եթե երկրի ապագայի ծրագիր ներկայացնեք, թե որ ոլորտում ինչ եք առաջարկում կամ պատկերացնում: Այդպիսի անարդյունավետ դիրքավորման դեպքում ստիպված եք ծրագիր ներկայացնել այսպես.
Եթե Նիկոլ Փաշինյանը հողերը տա, դեմ կլինենք,
Եթե կոռուպցիայում թաթախվի, կընդվզենք
Եթե ԼԳԲՏ քարոզ անի, կշուռնուխենք
Ու այսպես շարունակ…
Ընտրությունները իշխանությունը վերցնելու մասին են, երկիրը կառավարելու, միով բանիվ՝ առաջնորդելու: Գալիս ենք “երկրի առաջնորդող ուժին ընդդիմություն աշխատելու” կարգախոսը, տրամաբանությունը ամենևին առաջնորդության մասին չեն: Էհ, եթե առաջնորդ չեք, ժողովուրդն ինչո՞ւ պետք է ընտրի ձեզ…. Կարճ ասեմ, այս պահին երեք քաղաքական ուժ է հստակ դիրքավորվել.
- Իմ քայլ, որը ասում է՝ ես եմ առաջնորդել հեղափոխությունը, ես էլ առաջնորդելու եմ փոփոխությունները,
- ԲՀԿ, որը ուղղակի չի ասում, թե պատրաստ է իշխանությունը խլել Իմ քայլի ձեռքից, բայց անուղղակի ու բավական էֆեկտիվ հասկացնում է, որ ես կարող եմ լինել փոփոխությունների ուժը, որովհետև շեյխեր, ներդրումներ, ու ես ՔՊ-ից ուժեղ եմ այդ՝ տնտեսության դաշտում, ցուցակն էլ նույքան հավակնոտ է,
- ՀՀԿ, որն օբյեկտիվորեն իշխանության հանձնողն է, սուբյեկտիվորեն ՔՊ-ին ձեռք տվող, թույլ, խոցելի ընդդիմություն, որի ասելիքը ալարմիզմի դիսկուրսի շրջանակում է՝ ճիշտ է, մենք էլ մի բան չէինք, բայց այս հեղափոխությունը ավելի վատ տեղ է տանում: Նաև՝ իրենց վիճակը բացառիկ է՝ իրենք ստիպված են եղած իշխանությունից փշրանքներ պահլ, գիտակցելով, որ չեն կարող հավակնել իշխանության:
Մնացածի քաղաքական դիրքավորումը վերին աստիճանի խնդրահարույց են:
Դե, քանի որ Ռոբերտ Քոչարյանը փոխանցումներ չէր անում իմ հաշվեհամարին, չեմ էլ ակնկալում, որ դուք կանեք: :)))»: