Հազվագյուտ բնածին անոմալիայով ծնված տղամարդը և կինը, անոմալիա, որը նրանց խանգարում Է ժպտալ, հայտարարել են նշանադրության մասին: Այդ մասին հայտնել Է Metro հրատարակությունը:
45-ամյա բրիտանացի Ալեքս Բարքերը և 38-ամյա ամերիկուհի Էրին Սմիթը տառապում են Մեբիուսի համախտանիշով, որը դիմանյարդի կաթվածահարություն Է առաջացնում: Հիվանդության պատճառով նրանք չեն կարողանում փոխել դեմքի արտահայտությունը: Բացի դրանից, Մեբիուսի համախտանիշը դժվարացնում Է խոսքը, ծծումը և կլլումը, կարող Է ուղեկցվել անատոմիական անոմալիաներով և առողջության հետ կապված այլ խնդիրներով:
Համարվում Է, որ աշխարհում այս հիվանդությամբ հազարից պակաս մարդ կա: Բերքերին և Սմիթին հաջողվել Է ծանոթանալ Մեբիուսի համախտանիշով մարդկանց համար նախատեսված կայքի շնորհիվ: Չորս հանդիպումներից հետո նրանք նշանվել են և մտածում են զավակներ ունենալու մասին: Մասնագետի կարծիքով, որի հետ նրանք խորհրդակցել են, իրենց երեխաները կարող են նաև չժառանգել անոմալիան: Բարքերը խոստովանում Է, որ դիմաշարժության բացակայության պատճառով հարսնացուի զգացմունքներն ըմռնելը միշտ չԷ, որ դյուրին Է. «Ես տեսնում եմ, թե երբ Է Էրինը երջանիկ, որովհետև միշտ գլուխը թեքում Է կողքի վրա և ասում. «Ու-ու-ու»: Նրա խոսքով՝ իրենք գիտեն իրենց սովորությունները և առանց բառերի հասկանում են, թե երբ Է իրենցից մեկը վրդովված կամ վշտացած: