Ինչպես հայտնի Է, քաղցկեղային բջիջները գլյուկոզայի խիստ կարիք ունեն իրենց գոյատևումը և աճն ապահովելու համար: Գիտնականները մտածել են՝ իսկ ի՞նչ կլինի, եթե հետևեն այն մոկելուլներին, որոնք գլյուկոզա են տեղափոխում օրգանիզմում: Դիտարկումների արդյունքները բեկումնային Էին:
Օրգանիզմի բջիջներում SGLT2 սպեցիֆիկ մոլեկուլի մակարդակի բարձրացումը վկայում Է քաղցկեղի վերահաս զարգացման մասին: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները, իսկ աշխատանքի արդյունքները հրապարակված են MedicalXpress հանդեսում:
Խնդրո առարկա մոլեկուլը պատասխանատու Է օրգանիզմի բջիջներում գլյուկոզայի տեղափոխման համար: Իսկ քաղցկեղային բջիջներն առանձնապես գլյուկոզայի խիստ կարիք ունեն իրենց գոյատևումն ու աճն ապահովելու համար: Գիտնականներին այս կերպ հաջողվել Է օրինաչափություն նկատել. եթե օրգանիզմում SGLT2-ի մակարդակը բարձրանում Է, ապա դա կարող Է վկայել գլյուկոզայի կուտակման մասին և, հնարավոր Է, ուռուցքային հիվանչության նախանշան դառնալ:
Դեռ ավելին, գիտնականները սովորել են կանխատեսել, թե հատկապես որ օրգանում կարող Է «հաստատվել» ուռուցքը: Այսպես, նրանց խոսքով՝ SGLT2-ի բարձրացումն առավել բնորոշ Է շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի համար: