
Թուրք-հունական հարաբերությունները դիտարկելիս երբեմն կարող է թվալ, որ հայ-թուրքական հարաբերությունները գուցե նույնիսկ մի փոքր ավելի լավն են:
Ինչպես են կարողացել երկու կատաղի թշնամիները խցկվել միևնույն ռազմաքաղաքական բլոկի մեջ և ունենալով փոխադարձ տարածքային պահանջներ փաստորեն դաշնակիցներ համարվել, իսկ մյուս կողմից պատրաստվել փոխադարձ ոչնչացման: Թուրքագետներ՝ Գայանե Չոբանյանն ու Տիրան Լոմագյոզյանը կօգնեն գլուխ հանել թուրք-հունական թնջուկից: