
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։ Նրա վիճակի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու հետ։
Գնունին հայտնեց, որ նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը կայուն է։
ԲԿ-ի տնօրենը շեշտեց, որ հաղորդավարը առողջական որևէ լուրջ խնդիր չունի, անհանգստանալու կարիք չկա։
Այլ մանրամասներ հայտնել նա չցանկացավ՝ նշելով, որ չունի դրա իրավունքը։