Տիգրան Քոչարյանի հրապարակումը.
«Դիմում եմ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։
Գևորգ ջան, դու այսօր շատ կարևոր քայլ արեցիր։ Մեծ քայլ։ Միգուցե քո ֆրակցիայում քո վրա թարս նայեցին, խոսակցություն եղավ կամ այլ բան, չգիտեմ։
Միգուցե աղանդավորների աչքի փուշը դառնաս։
Բայց դու այսօր երկու անգամ «այո» ասելով ներկայացված օրինագծերին հաստատեցիր այդ պատվարժան ազգանունդ հպարտությամբ կրելու իրավունքը։
Դու ուրիշների նման քեզ բախչեքում չտեղավորեցիր, դու ախմախ պատճառաբանություններ չբերեցիր, դու ամիսներ կուրծք չծեծելով ու վեհ հայրենասիրական ճառեր չգլորելով, այսօր երկու անգամ հաստատեցիր այն ,ինչի համար պարզերես կնայես սերունդներիդ աչքերին։
Հալալա քեզ եղբայր, Աստված տա, մի օր ծանոթանանք ու ես հաճույքով կսեղմեմ քո ձեռքը։
Ապրես»։