
Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի գրառումը. «Այս շաբաթ ՀՌՀ-ում բովանդակային և արդյունավետ զրույց ունեցանք ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի և Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) Հայաստանի ծրագրերի տնօրեն Սամանթա Սմութի հետ: Շատ կարևոր է, որ հեղինակավոր կառույցներ ներկայացնող պաշտոնյաները ողջունում են մեր երկրում ընթացող արմատական փոփոխությունները, պատրաստակամ են օգնել մեզ:
Մեր կողմից ներկայացված տեղեկատվությունը վերգետնյա հեռարձակողների մասին, ՀՌՀ-ի, որպես հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող ազգային մարմնի աշխատանքների, բարդ խնդիրների, ապագային միտված ծրագրերի հետ կապված պարզաբանումները, հուսով եմ, թույլ տվեցին անկողմնակալ պատկերացում կազմել Հայաստանի մեդիադաշտի մասին:
NDI-ի հետ համատեղ մոտ օրերս կկազմակերպենք սեմինար, որտեղ օտարերկրյա մասնագետները կներկայացնեն նախընտրական հեռուստատեսային բանավեճերի անցկացման առաջատար երկրների փորձը»: