Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի-192»
Advertisement 1000 x 90

Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի-192»

Դավիթ Գյուրջինյանի գրառումը.

Հանուն մեր նյարդերի – 192
………………..
Այսօր մեկը հեռուստացույցով մի քանի անգամ ասաց, թե ինչպե՛ս են հարց բարձրացրել այսինչի մասին, այնինչի մասին: Սովետի ժամանակներից մնացած հիվանդություն է:
Չալարեցի, ակադեմիական բացատրական բառարանից արտագրեցի ԲԱՐՁՐԱՑՆԵԼ բառի իմաստները.
1. Գետնից վերցնել՝ կտրել:
2. Ցածից դեպի վեր շարժել:
3. Ոտքի կանգնեցնել, ընկած՝ նստած՝ պառկած տեղից վեր կացնել:
4. Վեր խոյացնել,
5. Բարձրությունը ավելացնել,
6. Ուժեղացնել, սաստկացնել:
7. Լավացնել, բարելավել:
8. Փառավորել, համբավը տարածել:
9. Բարձր աստիճանի հասցնել, կատարելագործել:
10. Ավելացնել, շատացնել, վարար դարձնել, հորդացնել:
11. Թանկացնել:
12. Հնչեղ՝ զիլ դարձնել (ձայնի մասին):
Ասեք՝ հասկանամ, այսքանը կարդալուց հետո հնարավո՞ր է հարց բարձրացնել ու դեռ բարձրացված հարցերն էլ քննարկել… Ծանրաձո՞ղ է, ի՞նչ է:
Խորհուրդ. այդ հարցերը մի՛ բարձրացրեք, քննարկե՛ք և լուծե՛ք: Հանուն մեր նյարդերի:
#Հանուն_մեր_նյարդերի



Նման նյութեր