ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ Հռիփսիմե Մաթևոսյանն ընդգրկվել է «Forbes 30- under-30»ցանկում, որը նվիրված է աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդ գործարարներին։
27-ամյա Մաթևոսյանն ապրում է Նյու Յորքում, ավարտել է ԵՊՀ-ն և ՄՖՏԻ-ն բակալավրի աստիճանով։
Հռիփսիմե Մաթևոսյանը հանդիսանում է Swiftera ընկերության համահիմնադիրն ու կառավարիչը։
Ընկերությունը զբաղվում է աէրոֆոտո և տեսանկարահանումների լուծումներով և ծառայություններ է մատուցում դիզայներներին, շինարարներին, ճարտարապետներին ու քաղաքների քաղաքապետարաններին։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը