Բադալյան. «Հին ընտրական օրենսգիրքը քաղաքական հայելու դեր ունեցավ». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բադալյան. «Հին ընտրական օրենսգիրքը քաղաքական հայելու դեր ունեցավ». armeniasputnik.am

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է հին օրենսդրությամբ նոր ընտրություններ կատարելու հետևանքը։ «Երբ շատերը քննադատում էին ընտրական օրենսգրքի վարկանիշային դրույթը, ես այն քչերից է, որ պաշտպանում էի դա։

Այս ընտրությունները հին ընտրական օրենսգրքով պիտի տեղի ունենան, որովհետև այն քաղաքական հայելու դեր ունեցավ և ցույց տվեց քաղաքական դաշտի թույլ և ուժեղ կողմերը։ Հիմա այն քաղաքական ուժերը, որ նախկինում հեղինակություն են ունեցել, բայց այս պահի դրությամբ մրցունակ չեն, չեն մասնակցում ընտրություններին։ Սա երևաց այս ընտրական օրենսգիրքը պահպանելով»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` այս ընտրական օրենսգիրքը նաև հնարավորություն է տալիս մի շարք քաղաքական գործիչների իրականացնել իրանց քաղաքական ստարտափը։

armeniasputnik.am



Նման նյութեր