Բոզոյան. «Այս ցուցակում առանձնապես սենսացիոն բան չկա». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բոզոյան. «Այս ցուցակում առանձնապես սենսացիոն բան չկա». armeniasputnik.am

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ցուցակի մասին։

Բոզոյանի խոսքով` Ազգային ժողովի գալիք ընտրությունը տարբերվելու է նրանով, որ ֆավորիտը հայտնի է, պարզ է, որ իշխող ուժը լինելու է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը։

«Եվ, բնականաբար, հիմնական ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց այս կուսակցության ցուցակը, որովհետև մենք պետք է հասկանանք` ով է լինելու այն քաղաքական վերախավը, որի որոշումներից կախված է լինելու մեր երկրի ապագան։

Այս ցուցակում ինչ–որ առանձնապես սենսացիոն երևույթներ չկան։ Պարզ երևում է, որ երկրի երկրորդ դեմք է լինելու Արարատ Միրզոյանը, ակնհայտ է, որ ԱԺ նախագահ լինելու է Լենա Նազարյանը»,– ասում է Բոզոյանը։ ։

Փոխխոսնակի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 4-րդ և 5-րդ տեղերում են, ինչը վկայում է ապագա կառավարության մեջ նրանց կարևոր դերի մասին։

«Այնուհետև ցուցակում Ալեն Սիմոնյանն է, որը թեև պաշտոն չունի, բայց նույնպես կարևոր դեր է խաղում», – ասաց Բոզոյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տասնյակում են նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը։ Այդ մարդիկ կարևոր դեր են կատարում Փաշինյանի կադրային բանկում։ Մյուս նախարարները կամ երկրորդ, կամ երրորդ տասնյակում են։

armeniasputnik.am