Դեմք։ Առաջնորդվում եք «Ամեն ինչ իր տեղն ունի» սկզբունքով։ Ձեր տանը միշտ կարգուկանոն է, եթե նույնիսկ որևէ փոքր իր տեղում չէ, ձեզ թվում է, թե տանը քաոս է տիրում։ Օրվա գրաֆիկը նախապես եք կազմում՝ արդյունավետ օր ունենալու համար։
Էլֆ։ Բարձր եք գնահատում հանգստությունը, խաղաղությունը, ներդաշնակությունը, մեծ ջանք եք գործադրում՝ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար։ Ձեր կյանքը հավասարակշռված է, և չկա ավելի կարևոր բան, քան այդ հավասարակշռությունը պահպանելը։ Լավատեսական տրամադրվածություն ունեք աշխարհի նկատմամբ, մարդկանց հանգստության զգացում եք պարգևում։
Թռչունի բույն։ Չեք վախենում բարդ աշխատանքից՝ հասկանալով, որ ձեզ հաջողություն է սպասվում։ Չնայած մարդիկ համարում են, որ դուք չափից շատ եք աշխատում, սիրում եք ձեր աշխատանքը։ Նպատակներ եք դնում, աշխատում դրանք իրականություն դարձնելու համար՝ չցանկանալով հանգստանալ, քանի դեռ դրանք չեք իրականացրել։
Երկու թռչուն։ Մարդիկ երբեմն ձեզ էքսցենտրիկ են համարում։ Ստեղծագործական մտածողություն ունեք, կյանքին այլ կերպ եք նայում։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ դուք չեք կարողանում հասկանալ ձեզ։ Սիրում եք կյանքը, վայելում ամեն օրը։
Նյութը brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը