Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան խաղին ընդառաջ լրագրողների հարցերին պատասխանել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Լիխտենշտեյնի հավաքականի ֆուտբոլիստների մասին՝ նախորդ խաղից հետո
– Անհատապես ոչ մի խաղացողի չեմ անդրադառնա, կասեմ, որ թիմային լավ, կոմպակտ ֆուտբոլ են ցուցադրում:
Առաջին հանդիպումը դժվար էր մեզ համար: Բայց այստեղ եկել ենք դարձյալ հաղթանակի համար:
Առաջին տեղը կգրավի՞ Հայաստանի հավաքականը, թե՞ ոչ
– Հիմա դժվար է ասելը, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Իհարկե, առաջին հերթին մենք պետք է մեր խաղը խաղանք ու 3 միավոր այստեղից տանենք, հետո նոր նայենք՝ ինչպես են խաղում Մակեդոնիան ու Ջիբրալթարը: