«ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը՝ «խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմի մասին դեռ լավ չեմ ուսումնասիրել, բայց առաջին հայացքից ոնց որ էն լինի, որ աղջկաս դասերը ստուգելուց ասեմ՝ դե պատմի ինտեգրալն ինչ ա, ասի՝ բայց դա մենք չենք անցել դեռ, ես էլ ասեմ՝ կապ չունի, դա անցնում են դպրոցում, իսկ դու սովորում ես դպրոցում, պետք ա իմանաս:
Հասկացանք, որ նոր հարկային մուտքեր են պետք, բայց դա քերելով չի, հնարավորություններ ու պայմաններ ստեղծելով ա, ախր»,- իր էջում գրել է Վահագն Թևսյանը: