Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, լրագրող և ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանն արդեն երկար տարիներ ձիաբուծությամբ է զբաղվում։
Նա միշտ սիրել է ձիերին։ Նա իրականացրել է իր մանկական երազանք ու հիմա ինը ձի ունի։ Տիգրանը որոշել է համատեղել հաճելին ու օգտակարն ու սկսել է ձիավարություն ու քայլարշավներ կազմակերպել։
Տուրիստական սեզոնի ժամանակ ձիերով Հայաստանի տեսարժան վայրերով շրջայց են անցկացնում մոտ 500 զբոսաշրջիկ, հիմնականում` Գերմանիայից, Ֆրանսիայից ու Լեհաստանից։ Նա բոլորին հայկական համեղ ուտեստներ է հյուրասիրում ու ծանոթացնում է երկրի մշակույթին։
«Ձիավարությունը գնալով ավելի շատ մարդկանց է հետաքրքրում։ Իսկ դա նշանակում է, որ եթե մի մարդ աշխատի, ապա կկարողանա ապահովել ոչ միայն իր ընտանիքը, այլ նաև մի քանի այլ ընտանիք», – ընդգծեց նա։
Բաղիշջանյանը վստահ է, որ ձիավարական զբոսաշրջությունը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Գեղարքունիքի մարզում ու մոտ ապագայում Մարտունին կդառնա ձիավարությունների տարածաշրջանային կենտրոն։