SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Արուսյակ Ջուլհակյանը և հայտնել, որ նույն օրը, երեկոյան 5 րոպեի տարբերությամբ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը իր պայուսակի միջից գողացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, ինչպես նաև Michael Kors արտադրության թանկարժեք ժամացուցյը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջուլհակյանը Երևանի ավագանու անդամ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: