
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անասնաֆերմա 2018
«Բոլորիդ կոչ եմ անում թարգել ծխելը, որովհետև ես ծխելը թարգել եմ 2004 թվականին…
Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ…
Բայց էդ որ ասում եմ երեք միլիոն վարչապետ էդ չի նշանակում, որ բոլորը պետքա գան կառավարությունում նստեն, բայց մեկա ա դուք բոլորդ վարչապետ եք… մենք Մաշտոցի ժառանգներն ենք, ու դրա համար մենք պետք ա աղբ չթափենք փողոցներում, պետքա աղբը հավաքենք փողոցներից…»:
Սա էն իրականությունն ա, որում ապրում ենք մենք ու հենց էս իրականության պայմաններում դեկտեմբերի 9-ին Անասնաֆերման կընտրի իր հեղափոխության առաջնորդին, իհարկե չմոռանալով, որ բոլոր կենդանիները հավասար են, բայց կան ոմանք, որոնք ավելի հավասար են:
Արդեն խնդալու չի»: