Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Տիգրանակերտ) քաղաքից Երևան ժամանած հայ երիտասարդի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում թողած թուրքերեն գրությունը, հայտնվելով սոցցանցերում, մեծ արձագանք է գտել Թուրքիայի հայության շրջանում:
Ստորև ներկայացնում ենք նրա գրության հայերեն թարմանությունը: Ստեփան Իլհանը հուշամատյանում որպես ազգանուն օգտագործել է իր պապիկներից մեկի անվամբ Եփրեմյան ազգանունը.
«Այստեղ եմ… Ցավի սրտում, ցավի կենտրոնում… Մինչև ոսկորներս զգում եմ կատարվածը` առանց ապրելու: Սիրելի պապիկներս` Խաչիկը, Եփրեմը… Մեր կորցրած բոլոր հրաշալի մարդիկ… Այս պահին բոլորդ իմ կողքին եք, վստահ եմ դրանում: Դուք էլ վտահ եղեք, որ ես ապրում եմ ձեր հոգով: Ապրում եմ իմ հողի վրա, և շարունակելու եմ ապրել ու մահանալու եմ ճիշտ ձեր պես, Հրանտի պես, Սևակի (նկատի ունի 2011թ. թուրքական բանակում սպանված հայազգի ժամկետային զինծառայող Սևակ Շահին Բալըքչըին – tert.am) պես…
Պապիկ, կա մի բան, որ նրանք (թուրքերը) մոռացել են, կա մի բան, որ նրանց չի հաջողվել. մեզ ձեզանից, ինձ քեզանից չկարողացան պոկել: Չկարողացան ինձ զրկել քեզ պես խոսելուց, աղոթելուց, երգելուց, կարճ ասած` քեզ պես ապրելուց: Որովհետև գլխումս եղած սահմանները ոչնչացրի, ինչպես որ դու էիր սովորեցրել մայրիկիս և հայրիկիս, և ինչպես որ նրանք սովորեցրին ինձ: Կամուրջ գցեցի դեպի սեր տանող ամեն ճանապարհին: Երևանից դեպի Տիգրանակերտ, այնտեղից` Քյահթա… Այնտեղից էլ` ամեն տեղ՝ որ վայրի սիրտը ձեզ հետ է…
Լույսերի մեջ եղեք:
Ստեփան Եփրեմյան»։
Ամբողջությամբ՝ tert.am