Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր օգնությամբ ազատ արձակված նախկին ցմահ ազատազրկվածին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր օգնությամբ ազատ արձակված նախկին ցմահ ազատազրկվածին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որի ջանքերով վերջերս ԱՄՆ-ում ազատություն է ստացել թմրանյութերի տարածման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնը, մասնակցել է  քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցով համաժողովին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա աստղը եղել է Variety’s Criminal Justice Reform համաժողովի շրջանակում ելույթ ունեցող գլխավոր հյուրերից մեկը:

Պարբերականը նկատում է, որ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղն այս առիթով ամբողջովին սևազգեստ է եղել:

Միջոցառմանը հրավիրված է եղել նաև Ջոնսոնը, որը ոգևորված է եղել իր ազատության համար պայքարած աստղին նորից տեսնելու առիթով:

Հայտնի է, որ Քարդաշյանը միացել է Ջոնսի հիմնած #cut50 կազմակերպությանը, որի նպատակն է ԱՄՆ 50 նահանգներում նվազեցնել կալանավորների թիվը:

Կազմակերպությունը համագործակցում է նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ՝ այս հարցով օրինագծի մշակման շուրջ:

 

tert.am