Մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է
Advertisement 1000 x 90

Մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է

31-րդ ամառային օլիմպիական խաղերում 13-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:

ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 93 մեդալ. 30 ոսկե, 32 արծաթե և 31 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝19 ոսկե, 19 արծաթե և 12 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 19 ոսկե, 15 արծաթե և 20 բրոնզե մեդալ:

4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան՝ նշված հերթականությամբ:

Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, շարունակում է մնալ 36-րդ հորիզոնականում: