Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Միայն իշխանությունը չի, որ պետք է փոխվի մեր երկրում՝ մենք նույնպես պետք է շատ ու շատ վերափոխվենք, խոսքը՝ մեր մտածելակերպի ու հոգեբանության մասին է: Տեսեք, արդյո՞ք զարմանալի չի, որ անկախությունից ի վեր նախկին իշխանավորների կողմից այդչափ դյուրին կերպով հնարավոր եղավ կառուցել պետության հիմքերը խժռող այդ հրեշը՝ քրեաօլիգարխիկ համակարգը: Մի՞թե միմիայն երկրի նախկին իշխանավորներն էին այդ ամենի պատճառը: Չե՞ք գտնում, որ մեր ժողովուրդը նրանց՝ այդ նախկին իշխանավորների համար մի մատչելի ու պարարտ հող էր՝ հայոց քրեաօլիգարխիայի Քեոպսի բուրգը հաջողությամբ կառուցելու համար: Ցավոք, սովետական ժամանակներից մեզ որպես ժառանգություն մնացած կաշառքի, հովանավորչության, անօրինականության պաշտամունքը մենք այդպես էլ դեռ չենք կարողանում հաղթահարել: Ու հիմա՝ եթե շարունակելու ենք այսպես կաշառք տվողի ու կաշառք վերցնողի հոգեբանության բարդույթով ազգ մնալ՝ էլ ի՞նչ իմաստ ուներ այս իշխանափոխությունը»: