
YouTube-ն այսուհետ հնարավորություն է ընձեռում իր օգտատերերին դիտել հոլիվուդյան հայտնի ֆիլմերն անվճար՝ հասանելի դարձնելով հարյուրավոր ֆիլմեր կինոսերներին, գրում Ad Age-ը:
Նշենք, որ նախկինում YouTube-ը նման գործառույթ չուներ և հրապարակված բազմաթիվ ֆիլմեր արագ ջնջվում էին ադմինիստրացիայի կողմից՝ հեղինակային իրավունքների խախտման պատճառաբանությամբ:
Այժմ, սակայն, բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմեր այլևս բաց են դիտման համար ու բոլորովին անվճար: Թեև պետք է նշել, որ դրանք պարբերաբար ընդհատվում են գովազդային հոլովակներով: