Երևանի Ավագանու անդամ Կարեն Անտաշյանի հրապարակումը.
Երևանում պլանավորվող բնապահպանական և մասնավորապես կանաչապատման քաղքականությամբ մտահոգ հարգելի ընկերներ, մասնագետներ, գիտնականներ, հանրային քննարկաման է դրված «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որում բնապահպանական բաժինը կգտնեք կցված փաստաթղթի 37-րդ էջում։ Քանի որ այս օրերին ձեզնից շատերը մասնավոր զրույցների և ֆեյսբուքյան հրապարակումների ֆորմատով շատ կարևոր առաջարկներ էին անում, խնդրում եմ անպայման ձևակերպեք դրանք ու մասնակցեք հանրային քննարմանը, կամ հղեք նամակի տեսքով։
Չնայած որոշ կարևոր դրույթներին (կապիտալ անտառվերականգնում, ոռոգում, ուղղաձիգ կանաչապատում և այլն) ես նախագծի բնապահպանական բաժինը ընդհանուր առմամբ գնահատում եմ հետադիմական և էական կոնցեպտուալ փոփոխություններ չենթադրող։ Այնտեղ կգտնեք նույն համատարած կրապատումը, նույն ակացիաներն ու թույաները, նույն ներկրովի վարդակակաչը, թափվող ծաղիկներով այսպես ասած գեղարվեստական կոմպոզիցիաները, նույն խորը էտի միջոցով խնամքը և ոչ մի խոսսք կանաչապատ տարածքների կենսաբազմազանության և բնապահպանական ազդեցության ավելացման, գրագետ և գեղեցիկ լանդշաֆտային դիզայնի, կրթական բաղադրիչի ներդրման (հանրության շրջանում բնապահպանական գիտելիքների և հոգատարության բարձրացման) կանաչապատող հիմնարկների կազմակերպական կառուցվածքի օպտիմիզացման և այլ կարևոր բաների մասին։ Ներքևում շարադրում եմ այն դրությները, որ ես եմ ներկայացնելու փոփոխությունների իմ առաջարկի մեջ։
Երևանում կանաչ ենթակառուցվածքների և կենսաբազմազանության զարգացման հայեցակարգ
- Սահմանել, պահպանել և ամրապնդել քաղաքի բնական ժառանգությունը և հնարավորինս խուսափել կենդանի տարածքների և կենսամիջավայրերի կորստից։
- Հետևողականորեն զարգացնել քաղաքի կանաչ ենթակառուցվածքներն ու կենսաբազմազանությունը՝ ստեղծելով նոր կենդանի միջավայրեր։
- Առավելագույնի հասցնել քաղաքային կանաչ տարածքների բնապահպանական նշանակությունն ու ազդեցությունը՝ զուտ սուբյեկտիվ-էսթետիկ և պահպանման համար ծախսատար ձեռնարկները փոխարնելով առավել կայուն և երկարաժամկետ զարգացմանը միտված ձեռնարկներով։
- Կանաչ տարածքների պլանավորման, կազմակերպման ու սպասարկման համար սահմանել գիտատեխնիկական և էսթետիկ բարձր չափորոշիչներ՝ հնարավորինս շտկելով քաղաքի նախկին անգրագետ և տգեղ ձևավորված կանաչապատման նախադեպերը և ստեղծել լանդշաֆտային դիզայնի օրինակելի մոդելներ։
- Առավելագույնի հասցնել կանաչ տարածքներից ստացվող հանրային օգուտը՝ առևտրի, հանրային սննդի, ատրակցիոնների, այլ պասիվ և աղմկոտ ժամանցի ենթակառուցվածքները փոխարինելով ակտիվ և առողջ հանգստի համար նախատեսված ենթակառուցվածքներով։
- Հանրահռչակել կանաչ տարածքների և առհասարակ բնության հանդեպ հանրության հոգատարությունն իբրև կարևորագույն արժեք՝ դարձնելով հանրակրթության անփոխարինելի տարր բոլոր տարիքային խմբերի համար, ուսումնակսն, ճանաչողական, խորհրդատվական նյութերի հրապարակման, կանաչ պատշգամբների, համայնքային այգի-բանջարանոցների, մերձդպրոցական այգիների խրախուսման միջոցով։
- Կանաչապատման համար օգտագործվող բուսատեսակները սահմանել ոչ թե գնման կամ ներմուծման համար հասանելի տեսակների բազայի այլ կենսաբազմազանության ավելացման, բնապահպանական և դեկորատիվ բարձր նշանակության սկզբունքներից ելնելով։
- Ներմուծվող սածիլների, տնկիների, սոխուկների, սերմերի և հնարավոր այլ միավորներ հնարավորինս փոխարինել դրանց տեղական արտադրությամբ։
- Կանաչ ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցների սահմանափակության և դրանց բնապահպանական նշանակությունը բարձրացնելու համատեքստում սեզոնային ծաղկազարդ սիզամարգերի փոխարեն նախապատվությունը տալ կապիտալ անտառվերականգմնան աշխատանքներին, բազմամյա այդ թվում և մշտադալար թփերին։
- Զարգացնել համայնքապատկան տնկարանը՝ սեփական կարիքների համար անհրաժեշտ ծառաթփատեսակները մեծ քանակով և էժան աճեցնելու, ինչպես նաև ծառուղիներում օպերատիվ փոխարինման եթակա հասուն 4-5 տարեկան տնկիների բավարար քանակ ունենալու նպատակով։
- Իրականացնել քաղաքի կանաչապատման քաղաքականության մշակման, պլանավորման և բուն իրագործման գործառույթներն իրականացնող հիմնարկների խմբի կազմակերպական կառուցվածքի բարելավում, քանի որ ակնհայտորեն ներկայիս համակարգը արդյունավետ չէ։
- Քաղաքի բոլոր կանաչ ենթակառուցվածքներն ու կենսամիջավայրերը, անկախ նրանց ներկա ինստիտուցիոնալ պատկանելությունից (համայնքներ, պետական հիմնարկներ, բուսաբանական այգիներ, անտառպուրակներ, մասնավոր սեփականություն և այլն) միավորել կառավարման և զարգացման միասնական խորհրդատվական և/կամ պարտադիր համակարգի մեջ, ինչպիսին և նրանք ըստ էության հանդիսանում են որպես մեկ էկոհամակարգ։
- Կենդանիների, թռչունների, միջատների ազատ տեղաշարժն ու պոպուլյացիաների ավելացումը խթանելու համար ստեղծել կանաչ տարածքները միմյանց կապող կանաչ միջանցնքեր։
- Լիարժեք օգտագործել երկրում առկա գիտահետազոտական ներուժը, համագործակցության կայուն և մշտական ծրագրեր ստեղծելով գիտահետազոտական ինստիտուտների և քաղաքապետարանի միջև։
15․ Իրականացնել ծառերի փուլային գույքագրում՝ արդյունքները հրապարակելով օնլայն քարտեզով, ինչպես նաև մշակել կանաչ տարածքների քանակաորակական ցուցանիշների դինամիկայի հսկողության համակարգ՝ պատշաճ վիճակագրություն վարելով։
- Հաշվի ռանելով, որ շատ զարգացած երկրներ հրաժարվել են քաղքաում դեկորատիվ ծառերի բների համատարած կրապատման պրակտիկայից, խնամքի այս մեթոդը ենթարկել խիստ գիտական քննության և կիրառել միայն ծայրահեղ հիմնավորվածության դեպքում։
- Ծառերի էտումից և տերևաթափից գոյացող կենսազանգվածը դարձնել կանաչ տարածքների խնամքի ցիկլի մաս՝ դրանցից (ոչ բարձր աղտոտվածութայն դեպքում) բուսահող և մուլչա արտադրելու համար։
18․ Հրապարակել կանաչապատման ենթակա բայց դեռևս խոպան հանրային տարածքների ցանկը և խրախուսել այնտեղ մասնավոր և համայնքային կանաչապատման ձեռնարկները։
19․ Խաղողի բակային թառմաները հռչակել իբրև Երևանի ինքնության անբաժանելի մաս և հատուկ ծրագիր իրականացնել դրանց վերականգնման և խնամքի համար։
20․ Ներդնել չորացած և վթարային ծառերի կտրման որոշումների կայացման և իրագործման ներառական, թափանցիկ և հանրային պատշաճ իրազեկում ենթադրող համակարգ։
- Կլիմայական գլոբալ փոփոխությունների հանդեպ քաղաքն առավել կայուն դարձնել՝ կանաչապատման ռազմավարության պարտադիր մաս դարձնելով ուղղաձիգ կանաչապատումը, կանաչ տանիքները, աղբի տեսակավորումը, էկոտրանսպորտը և այլն։